Եկեք տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ՝ ԼՂ

Մեղրին իր տեղում է, չի կորել։ Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, ձեր պահած Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր՝ փետրվարի12-ին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Այո, ես կոչ եմ անում չմոլորեցնել հանրությանը, երբ խոսք է գնում Մեղրիի մասին։ Ալիևի կողմից եղել է առաջարկ, բանակցությունների արդյունքում Քիվեստի փաստաթուղթ է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ ու որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ»,- ասել է նա:
Կարծիքներ