Ջազի օրը՝ տանից 

Ջազի օրը՝ տանից 

Ջազի միջազգային օրն այս տարի կնշվի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով:           

Ապրիլի 30-ին առցանց հարթակում կայանալիք համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը: 

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր, իսկ Հայաստանում այն նշվում է 2019 թվականից։