1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ և ազատ Արցախի․ Շարմազանով

1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ և ազատ Արցախի․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ և ազատ Արցախի

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այո ասեց անկախությանը:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը այո է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:

Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լինի ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը»: