Ուկրաինայում Արեւմտյան զորակազմ կարող են տեղակայել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինայում կարող է մի քանի հազարանոց Արեւմտյան զորակազմ տեղակայվի։ Le Parisien պարբերականի հետ զրույցում նա ասել է, որ «առանցքային բաղադրիչն հանդիսանում է Ուկրաինայում զորքերի առկայությունը»։ Խոսքն ընդ որում, կարող է գնալ մի քանի հազար զինվորականի մասին եւ ոչ թե հարյուր հազարավորների։
Հիմնական միտքը ոչ թե զինվորականների թվաքանակն է, այլ այն, որ ցույց տրվի աջակցության պատրաստակամությունը որպես ռեզերվային ուժեր՝ ինչպես օդում, այնպես էլ ճակատային գծից ռազմավարական հեռավորության վրա։
Կարծիքներ