Ինչպես է աղտոտվել Ողջի գետը․ մանրամասներ (տեսանյութ)

Ինչպես է աղտոտվել Ողջի գետը․ մանրամասներ (տեսանյութ)

Հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման հետեւանքով աղտոտվել էր  Ողջի գետը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զանգեզուրի կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը պարզաբանեց՝ վթարը տեղի է ունեցել ոչ թե պոչամբարում, այլ պոչատարի վրա․ «Կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայից պոչանքները հոսքերով տեղափոխվում են 32 կմ դեպի պոչամբար։ Վթարը տեղի է ունեցել 2 դյուկերային անցման վերելքի հիմնական խողովակի վրա»։ 

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել 3 փուլով․ «Առաջինը եղել է փոքր անցք։ Երբ տեղափոխվել է հոսքը վթարային խողովակներ, որպեսզի վերանորոգվի խողովակը, այդ ժամանակ եղել է ամենամեծ խնդիրը։ Եղել է արտահոսք իր վերջնական կետում՝ բետոնե կառույցից։ Եղել են խոչընդոտներ՝ պարկեր, տախտակներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։