Առանց ընդդիմության ընդունեցին վիճահարույց փաթեթը

Առանց ընդդիմության ընդունեցին վիճահարույց փաթեթը

Խորհրդարանն արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի մեջ, որի արդյունքում Հայաստանում կունենանք 78 համայնք:

Նախագիծն ընդունվեց  59 կողմ ձայնով՝ առանց ընդդիմության: