Ֆիգուն ասել է, ինչ մտածում է

Ֆիգուն ասել է, ինչ մտածում է

Կատարում շարունակվում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կայացավ այս առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ Մարոկկոյի հավաքականը ¼ եզրափակչում 1-0 հաշվով հաղթանակ տարավ Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիայի հավաքականի դեմ, որը պայքարից դուրս թողեց Անգլիայի հավաքականին։ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին կիսաեզրափակիչը՝ Արգետնիա-Խորվաթիա, կայանալու է մեկ օր շուտ, կրկին ժամը 23։00-ին։

Պորտուգալիայի հավաքականի ավագ ու առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը առանց ակումբի է մնացել, հիշեցնենք, խմբային փուլի հանդիպումներից հետո սկսեց չհայտնվել պորտուգալացիների մեկնարկային կազմում։ Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը՝ գուցե Կրիշտիանուի տարիքով պայմանվորված, նրան չէր վստահում, մեկնարկային կազմում հայնտվում էր երիտասարդ Գոնսալու Ռամուշը, որը ի տարբերություն Շվեյցարիայի դեմ հանդիպման, որում երեք գոլ խփեց, չկարողացավ իրեն դրսևորել Մարոկկոյի դեմ հանդիպմանը։ Ինչպես և սպասվում էր, իրադարձությունների նման զարգացումներից հետո արշավ է սկսվել պորտուգալացիների գլխավոր մարզչի դեմ։ Պնդում են՝ նա իրավունք չուներ Ռոնալդուին թողնել պահեստայինների նստարանին՝ անգամ եթե ֆուտբոլիստը լավ մարզավիճակում չէր և այլն։ 

«Հաղթել էինք Շվեյցարիային։ Դա իհարկե հիանալի էր, սակայն ամեն խաղ չէ, որ կարող է այդքան լավ դասավորվել։ Դուք չեք կարող հաղթել Աշխահի առաջնությունում, Ռոնալդուի կարգի ֆուտբոլիստին թողնելով պահեստայինների նստարանին։ Միանշանակ Կրիշտիանուին պահեստայինների նստարանին թողնելը սխալ եր։ Կարծում եմ՝ այս պարտության միակ ու գլխավոր պատաստախանտուն Սանտուշն էր»,- ասել է պորտուգալացի, լեգենդար Լուիշ Ֆիգուն։