Մայիսի 9-ը Գյումրիում՝ խորհրդային շնչով և ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ

Գյումրիում մայիսի 9-ը մեկնարկեց լայնածավալ միջոցառումներով։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունը մեկնարկեց Մայր Հայաստան հուշահամալիրում՝ զինվորական նվագախմբի կատարմամբ և հայրենասիրական երգերով։
Հուշահամալիրի տարածքում տեղադրված խորհրդանշական ռազմական տեխնիկան, որը ռուսական կողմն էր հանել ցուցադրության, միջոցառման ուշադրության կենտրոնում էր։ Տեխնիկայի ցուցադրությունը, ինչպես նաև միջոցառման կազմակերպման ոճը հիշեցնում էին խորհրդային տարիների միջոցառումները։
Ուշագրավ էր, որ այս տարվա միջոցառումը առանձնանում էր նաև ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։
Ընդամենը շաբաթներ առաջ կոմունիստական ցուցակով քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը փորձեց այսկերպ իր հավատարմությունը ցուցաբերել ռուսական կողմին` վերականգնելով հարաբերությունները։
Իր ելույթում մասնավորապես նշեց, որ Հաղթանակը կարևոր է ոչ միայն պատմական հանգամանքով, այլ նաև հայ-ռուսական անխզելի բարեկամության համատեքստում։
Նշենք, որ միջոցառմանը ակտիվորեն մասնակցում էին նաև ռուսական դիվանագիտական ու զինվորական անձնակազմը։
Կարծիքներ