Չե՞ք կարծում, որ ձեր էս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա

Չե՞ք կարծում, որ ձեր էս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա

ԱԺ-ն քննարկում է սահմանադրական հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծը, որպեսզի Սահմանադրական դատարանի հարցը լուծեն ԱԺ-ի միջոցով։ Նախագիծը զեկուցում է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նրան հարց ուղղեց, թե տեսականորեն չի՞ բացառում, որ կարող է իրենք խորհրդարանին օժտեն լիազորությամբ, որպեսզի, ասենք, չեղարկեն խորհրդարանական ընտրությունները, չեղարկել ՏԻՄ ընտրությունները կամ Հայաստանը հռչակել միապետություն։

«Եվ, ընդհանրապես, չե՞ք կարծում, որ ձեր էս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր և ընդամենը ձեր քաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար ուղղակի ձևախեղել Սահմանադրությունը։ Այս տրամաբանությամբ, այո, կարող է առաջանալ, ինչպես Դուք եք ասում, նպատակահարմարություն, մի օր էլ ասեք՝ դե, քանի որ էս ֆորսմաժորային իրավիճակն է, որը կանխատեսելի չէ, մենք չեղարկում ենք խորհրդարանական ընտրությւոնները, մենք Հայաստանը հռչակում ենք միապետություն և ինչ ուզում՝ անում ենք»,-հարցրեց Նաիրա Զոհրաբյանը։

Ի  պատասխան՝ Հովակիմյանը նախ հիշեցրեց, որ ԱԺ ընտրությունների ճակատագիրը Սահմանադրությամբ ամրագրված է,  և այստեղ չի կարող որևէ մեկը օրենքի մակարդակով լիազորություն տալ։

«Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում հանրաքվե չի անցկացվում։ Ընդամենը սա է՝ կարճ»,-ասաց Հովակիմյանը։