Ընդդիմությունը պետք է ճիշտ օգտագործի մարզային կառույցներին…

Ընդդիմությունը պետք է ճիշտ օգտագործի մարզային կառույցներին…

Թեեւ երեկ ընդդիմադիր առաջնորդները կոչ արեցին քաղաքացիներին՝ դուրս գալ իրենց տեղական մարմինների՝ մարզպետարանների եւ քաղաքապետարանների դեմ բողոքի ակցիա անել, սակայն այսօր նման որեւէ ակցիա չեղավ: Ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ-ի մարզային եւ տեղական կառույցների ղեկավարները բոլորն այսօր մայրաքաղաքում են:

Տեղում ոչ մի ակցիա չի իրականացվում: Կա՛մ տեղական կառույցները պետք է իրենց աջակիցներին, հայրենիքի ապագայով մտահոգ մարդկանց հանեն փողոց եւ տանեն մարզպետարանների առջեւ բողոքի կազմակերպված բողոքի ակցիա անելու, կամ պետք է փոխադրամիջոցներ տրամադրվեն, որպեսզի մարդիկ կարողանան հեռավոր գյուղերից, քաղաքներից գան հասնեն Երեւան: Շատերն ասում են, որ ճանապարհի եւ հեռավորության խնդիրն է իրենց խանգարում, մինչդեռ տանը հանգիստ նստել չեն կարող: Իսկ գալու դեպքում վստահ չեն, որ երեկոյան իրենց տները վերադառնալու հնարավորություն կունենան եւ ստիված չեն լինի գիշերել Երեւանի փողոցներում: