«Ձմեռային արձակուրդ» ակցիա՝ Հայբիզնեսբանկի կողմից

«Ձմեռային արձակուրդ» ակցիա՝ Հայբիզնեսբանկի կողմից

Ամանորյա տոները ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու առիթ են, այլև լավ հնարավորություն՝ շահավետ պայմաններով վարկ վերցնելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Ամանորին ընդառաջ նախապատրաստել է «Ձմեռային արձակուրդ» ոսկու գրավով վարկերի գծով ակցիան՝ երեք ամիս առանց տոկոս և վարկի մայր գումարը վճարելու արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ: Վարկի մայր գումարի և տոկոսագումարների վճարումը կիրականացվի ամսական կտրվածքով՝ պայմանագրի կնքման 4-րդ ամսից սկսած:

Շտապեք օգտվել Բանկի տոնական ակցիայից, քանի որ այն կգործի սույն թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 30-ը ներառյալ: Վարկը տրամադրվում է 13 տոկոս տարեկան անվանական տոկոսադրույքով՝ մինչև երկու միլիոն դրամ գումարով՝ 1 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի տոկոսադրույքը 16.21%, վարկի սպասարկման այլ միջնորդավճարներին և պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ զանգահարելով 010-59-20-20 հեռախոսահամարով կամ այցելելով www.armbusinessbank.am կայք:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ, ինչպես նաև այլ հաճելի անակնկալներով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: