Հայտնաբերվել է WhatsApp-ի հերթական թերությունը

Հայտնաբերվել է WhatsApp-ի հերթական թերությունը

WhatsApp հավելվածի անձնական զրուցարանները կարող են դառնալ հանրայնորեն հասանելի այն պատճառով, որ հավելվածի «բագ»-ում կան հղումներ, որոնք կարող են Google համակարգի միջոցով իրականացված որոշակի որոնումների արդյունքում հայտնաբերվել։ Այս թերության մասին հայտարարել է գերմանացի լրագրող, Deutsche Welle-ի աշխատակից Ջորդան Ուայլդոնը։

Թվիթերյան հարթակում նա գրել է, որ WhatsApp-ի անձնական խմբերը միշտ չէ, որ անվտանգ են։ Գրառման մեջ նշվում է, որ զրուցարանները հայտնվում են որոնողական համակարգում այն պատճառով, որ ունեն խումբ հրավիրելու ֆունկցիա, ըստ հղման։ Google-ը ավտոմատ ինդեքսավորում է այդ հղումները, հնարավորություն տալով մուտք գործել այդտեղ առանց հրավերի։