Արևմուտքն է խանգարում. Շոյգուն՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին
Հարավային Կովկասում դեռ բարդ իրավիճակ է, բայց բարելավման նախադրյալներ կան, ինչին խանգարում է Արևմուտքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպման ժամանակ։
«Իրավիճակի բարելավմանը խանգարում են արտաքին խաղացողները, որոնք, մեղմ ասած, անազնիվ նպատակներ են հետապնդում։ Դրանք նախևառաջ արևմտյան երկրներն են», – ասել է Շոյգուն։
Նրա խոսքով` ասվածը հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային լուծումներ են պահանջում։
Նշենք, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա 12-րդ հանդիպումն անցկացվում է այսօր Մոսկվայում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։ Հայաստանը հանդիպմանը ներկայացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Կարծիքներ