Ինչի՞ց է մահացել թիվ 60 մանկապարտեզի սանը

Ինչի՞ց է մահացել թիվ 60 մանկապարտեզի սանը

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Երևանի թիվ 60 մանկապարտեզի սանը մանկապարտեզում վատացել է, շտապօգնություն են կանչել, երեւխային տեղափոխել են Արմենիա Բժշկական կենտրոն, երեխան հիվանդանոցում մահացել է: Մենք տեղեկացանք, որ արձանագրված սարսափելի դեպքից հետո մանկապարտեզի մյուս սաների ծնողներն ահուսարսափի մեջ են, մտավախություն ունեն, որ սանը թունավորվել է, սակայն Երևանի թիվ 60 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը «Հրապարակի» հետ զրույցում բացառում է այն վարկածը, որ երեխան թունավորվել է.

«Մահվան եզրակացություն մանկապարտեզը չի ստացել, երեխան նորմալ հաճախել է մանկապարտեզ, ոչ մի սննդային թունավորում չի կարող լինել, որովհետև 300 սաները նույն սննդից են օգտվել, այնպես որ՝ այդ մասին անգամ խոսք լինել չի կարող: Փսխում է երեխայի մոտ սկսվել, դրանից հետո կորցրել է գիտակցությունը: Մենք անհապաղ զանգահարել ենք շտապօգնություն, ցուցաբերել ենք առաջին բուժօգնություն, իսկ թե հետո ինչ է տեղի ունեցել, չգիտեմ, դեռևս ոչ մի եզրակացություն մենք չենք ստացել», - նշում է Երևանի թիվ 60 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն: