Հայ զինվորն արժան է լավագույնին

Հայ զինվորն արժան է լավագույնին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ Զինվորն արժան է լավագույնին !!!

Կենտրոնական զինվորական հոսպիտալում երեք բաժանմունք է վերաբացվել: ՊՆ Նախարարի հրամանով՝ 3 բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով:
Վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։
Այս սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից»։