Մակրոնի որոշումը զայրույթ է հարուցել վարչապետի ու ԱԺ նախագահի մոտ

Մակրոնի որոշումը զայրույթ է հարուցել վարչապետի ու ԱԺ նախագահի մոտ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության զինակիցները դժգոհ են նրա՝ արտահերթ ընտրություններ հայտարարելու մասին որոշումից։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ընդգծվում է, որ նրա կուսակիցներից շատերը դեռ չեն հասկացել նախագահի որոշման տրամաբանությունը։

«Երբ Մակրոնը հայտարարեց իր որոշման մասին, մեր շարքերում շոկ ու զայրույթ տիրեց։ Այնպիսի տպավորություն է, որ նա մեզ ուղարկել է պարտվողական ճակատամարտի», - ասել է «Վերածննդի» պատգամավոր Քրիստոֆ Մարիոնը:
Միևնույն ժամանակ, Bloomberg-ի զրուցակիցը հայտնել է, որ Մակրոնի որոշման ընդդիմացել է վարչապետ Գաբրիել Ատալը և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, ովքեր փորձել են հետ պահել Ֆրանսիայի առաջնորդին նման քայլից։