«Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» վեբինար-քննարկում 

«Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» վեբինար-քննարկում 

Առողջապահության ազգային Ինստիտուտը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է 

«Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» վեբինար-քննարկում 
Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխգործակցության շրջանակներում իրականացվում են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված վեբինարների շարք, որոնք միտված են բարձրացնելու բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը:

Վեբինար-քննարկումները հնարավորություն են տալիս երկուստեք քննարկելի դարձնել նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները:

Այսօր «Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» թեմայով զրույցը վարեցին ամերիկահայ ռադիոլոգներ Արթուր Բաղդանյանը և Արմոնդ Բաղդանյանը:

Հեռավար հանդիպման ընթացքում Հայաստանի և սփյուռքի 30-ից ավել մասնագետներ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել, ձեռք բերել նոր փորձառություն՝ հիմնվելով գործընկերների փորձի վրա