«Սասնա ծռերը» ներգրավված են պատերազմում․ նիստը հետաձգվեց 3 շաբաթով

«Սասնա ծռերը» ներգրավված են պատերազմում․ նիստը հետաձգվեց 3 շաբաթով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով քննությունը։ Այսօրվա նիստին նախատեսվում էր լսել պաշտպանական ճառը։

Սակայն նիստին չէին ներկայացել «Սասնա ծռերը»։ Վարուժան Ավետիսյանը դատարանին ներկայացրեց, որ բոլոր անդամները ներգրավված են պատերազմում։

Դատարան չէին ներկայացել նաեւ կալանքի տակ գտնվող ամբաստանյալները, քանի, որ ըստ դատարանի, ոստիկանական ուժերի վերաբաշխման խնդիր է եղել, այդ իսկ պատճառով չեն ներկայացրել։

Կալանքի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանը գրություն էր ուղարկել դատարանին։ Նախագահող Մեսրոպ Մակյանն ասաց, որ դա կապված է  խափանման միջոցի փոփոխության հետ, սակայն այն քննության առարկա չի կարող դառնալ, քանի որ ամբաստանյալները ներկա չեն նիստին։

Ի վերջո, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել եւ նշանակել 3 շաբաթ անց։