Ռուբեն Մելիքյանը նկարահանվում է «Իշխանություն 2» ֆիլմում

Ռուբեն Մելիքյանը նկարահանվում է «Իշխանություն 2» ֆիլմում

Մենք գրել էինք, որ ռեժիսոր, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանն այժմ նկարահանում է «Իշխանություն 2» ֆիլմը: Նախորդը մեծ աղմուկ եւ արձագանքներ առաջացրեց` ֆիլմում ներկայացված էին 2018 թվականի իշխանափոխությունը, իսկ Սերժ Սարգսյանի դերում հայտնի ռուս դերասան Շակուրովն էր խաղում:

Մենք տեղեկացանք, որ «Իշխանություն 2» ֆիլմում նկարահանվել է նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` նա իրավաբանի դեր է կատարում: Մենք զանգահարեցինք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին` որոշ մանրամասներ ճշտելու նպատակով, սակայն իրավապաշտպանը նշեց, որ ֆիլմի մասին իր կողմից խոսելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման իրավասություն այս պահին ունի միայն ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ ֆիլմի մասին խոսել չի ցանկանում: Մեր տեղեկություններով` ֆիլմն էկրաններին կհայտնվի այս տարի աշնանը: