Ոտքով եմ տուն գնալու․ Դավիթ Տոնոյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից

Ոտքով եմ տուն գնալու․ Դավիթ Տոնոյանը դուրս եկավ  ԱԱԾ մեկուսարանից

Դավիթ Տոնոյանը քիչ առաջ  դուրս եկավ  ԱԱԾ մեկուսարանից:

Նրա խափանման միջոցը փոխելու համար 15 միլիոն դրամ գրավը վճարվել է ժամանակին : ՊՆ նախկին նախարարը լրագրողների հետ շատ կարճ զրույց ունեցավ, փոխանցեց, թե ոտքով է պատրաստվում տուն գնալ․ 

«Մոտ է տունը, ընդամենը 500 մետր է»,-ասաց նա, շտապեց քայլել :

Հիշեցնենք, որ  դատարանն այսօր  փոխել է Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը`  ազատ արձակել 15 միլիոն դրամ գրավի դիմաց:

Տոնոյանը շուրջ 2 տարի 10 ամիս գտնվում էր բանտում։ ՊՆ նախկին նախարարն անցնում է անորակ հրթիռների գործով։

Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն, ըստ մեղադրանքի, էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Սակայն մեղադրանքի կողմը մինչ օրս չի կարողացել հիմնավորել ավելի քան 4.5 մլն դոլարով գնված հրթիռները պիտանի՞ են եղել, թե՞ անպիտան: