Կոլումբիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Կոլումբիայի կառավարությունն հայտարարել է արտակարգ դրություն՝ կապված երկրում դեղին տենդի բռնկման հետ։ Հիվանդությունն արդեն երեսուն մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի Առողջապահության նախարար Ալֆոնսո Խարամիլյոն, ըստ Senal Colombia-ի փոխանցման։ Համաձայն վերջին տվյալների՝ Լատինա-Ամերիկյան այդ երկրում արձանագրվել է դեղին տենդով վարակման 74 դեպք, որից 34-ը մահվան ելքով։ Իրավիճակը հատկապես բարդ է թվով 388 համայնքներում, որոնք նախկինում համարվում էին ռիսկի գոտի։
Հիվանդությունը դուրս է եկել Ամազոնիայի շրջանից եւ դեպքեր են արձանագրվել նաեւ երկրի կենտրոնական հատվածներում։ Ներկայումս, ըստ հաղորդման, ռիսկի գոտում է գտնվում երկրի ողջ բնակչությունը։ Իշխանությունները հորդորում են բնակիչներին պատվաստվել եւ միջոցներ ձեռնարկել վարակը տարածող մոծակների դեմ պայքարում։
Կարծիքներ