ԱՄՆ-ն մարտական պարտաստականության է բերել իր զորքերը

ԱՄՆ-ն մարտական պարտաստականության է բերել իր զորքերը

Միացյալ Նահանգները մարտական պատրաստականության է բերել իր զորքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Վաշինգտոնը նման քայլի գնացել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա օրեր առաջ եմենցի ապստամբների կողմից իրականացված հարձակումից հետո։ Չնայած այն բանին, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել են հուսիթ ապստամբները, այնուհանդերձ Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ այդ ամենի հետեւում կանգնած է Իրանը։ Փենսն իր խոսքում շեշտել է, որ եթե Իրանը այդ քայլին գնացել է, որպեսզի ստիպի ԱՄՆ նախագահին նահանջել, ապա սխալվել է, քանի որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր շահերը։ Նշենք, որ այս օրերին Սաուդյան Արաբիա է այցելել ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։