Գայա Արզումանյանի սիրելիի անակնկալ առաջարկությունը․ ով է նա
Երգչուհի Գայա Արզումանյանը սոցցանցում կիսվել է մի տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես է իր սիրելին ուղղաթիռով թռիչքից հետո, անակնկալ ամուսնության առաջարկ անում իրեն ։
Հետևորդների կողմից տեսանյութին կից արվել են մի շարք մեկնաբանություններ ։
Hraparak.am-ը հետևել է որոշ մեկնաբանությունների, նկատենք, որ երկրպագուները երիտասարդ զույգին երջանկություն են մաղթել, սակայն այլ մեկնաբանություններ ևս հաջորդել են։ Ոմանց հետաքրքրել է, թե ով է երիտասարդը, ոմանք էլ նկատել են, թե Գայայի սիրելիի մի ձեռքը բացակայում է, ենթադրել են, որ երիտասարդը պատերազմի մասնակից է։ Իսկ ամենից շատ քննարկվել է երգչուհու շորիկը․ ինչու էր այդքան լայն, արդյոք Գայան հղի է արդեն, թե պարզապես ուշադրություն գրավելու հերթական ձև է։
Կարծիքներ