«Ռեալն» ու «Ինտերը» հետաքրքրված են Սերխիո Ագուերոյով

«Ռեալն» ու «Ինտերը» հետաքրքրված են Սերխիո Ագուերոյով

Մադրիդի «Ռեալն» ու Միլանի «Ինտերը» հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր սիթիի» խաղացող Սերխիո Ագուերոյով։ Այս մասին հայտարարել է լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում։ Ըստ լրագրողի գրառման, ակումբները արդեն շփվել են մարզիկի գործակալի հետ, սակայն «Մանչեսթեր սիթիում» հակված չեն Ագուերոյից բաժանվել։ Ընթացիկ սեզոնին արգենտինացի մարզիկը 30 հանդիպման է մասնակցել եւ խփել է 23 գոլ։