Ինչու է Անդրեասյանը ԲԴԽ կանչել քրգործեր քննող դատավորներին 

Ինչու է Անդրեասյանը ԲԴԽ կանչել քրգործեր քննող դատավորներին 

Վաղը՝ հոկտեմբերի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կհանդիպի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` քրեական գործեր քննող դատավորների հետ։ Սա, ըստ էության, իր պաշտոնավարման մեկնարկից հետո Կարեն Անդրեասյանի լիազորություններից բխող առաջին հանդիպումը պետք է լինի դատավորների հետ։ 

ԲԴԽ-ից փորձեցինք պարզել, թե ինչ օրակարգով է Անդրեասյանը հավաքում դատավորներին, ինչ ունի նրանց հետ քննարկելու, սակայն, հստակ պատասխան չստացանք․ «Ամենօրյա աշխատանքային հանդիպումներ են, և բնական է, որ ԲԴԽ նախագահը և ԲԴԽ անդամներն ունենում են նմանատիպ հանդիպումներ։ Այս պահի դրությամբ այլ տեղեկատվություն չենք փոխանցում, եթե լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտություն լինի, մենք կհայտնենք»։