Ռուստամ Մախմուդյանը կնշանակվի Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

Ռուստամ Մախմուդյանը կնշանակվի Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

Բարձրագույն դատական խորհրդի սեպտեմբերի 27-ի որոշմամբ՝ Ռուստամ Մախմուդյանի` դատավորի լիազորությունները համարվել են դադարած: Նրա թեկնածությունը առաջարկվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։

«2021 թվականի սեպտեմբերի 27-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Ռուստամ Ջասմի Մախմուդյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ռուստամ Ջասմի Մախմուդյանի՝ Վարչական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած և վերջինիս հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Ռուստամ Մախմուդյանը ԱԺ նախկին պատգամավոր է, եղել է ՀՀԿ խմբակցությունից: