Ողբերգական հանգուցալուծում Ղարաբաղում․ Թոմաս դը Վաալ․ Մաս 1-ին

ԼՂ-ում հասունանում է նոր աղետ, իր հոդվածում գրում է Քարնեգի կենտրոնի փորձագետ Թոմաս դը Վաալը։
«Ղարաբաղցիների ճակատագիրը հնարավոր է, որ կանխորոշվել էր արդեն ապրիլին, երբ Ադրբեջանը Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ տեղակայեց։ Ամռանը այդ փաստացի շրջափակումն ուժեղացավ, եւ իրավիճակը հուսահատեցնող դարձավ Ղարաբաղում մնացած տասնյակ հազարավոր մարդկանց համար, որոնց դեղորայքն ու պարենը սկսեց սպառվել։ Այստեղ աշխարհաքաղաքական խաղ է գնում։ 20 թվականին Ղարաբաղում ստեղծվեց ոչ մեծ ռուսական խաղաղապահ զորակազմ։ Մոսկվան, որ մշտապես տատանվում էր երկու կողմերի միջեւ եւ մանիպուլացնում նրանց, իրեն ներկայացրեց որպես ղարաբաղցիների պաշտպան։ Նախագահ Պուտինը հայտարարեց, որ իր խաղաղարարները երաշխավորում են նրանց անվտանգ վերադարձ Հայաստանից եւ հետագա կեցություն հայրենի հողում։ Սակայն այս տարվա սկզբին ռուս զինվորականները դուրս մնացին Լաչինում ստեղծված հսկիչ անցագրային կետից, ինչը խաթարեց ռուս խաղաղապահների հանդեպ վստահությունը»,- գրում է Վաալը։
Նա կարծում է, որ Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո հայկական կառավարությունը սկսեց դեմքով շրջվել դեպի Արեւմուտք, իսկ Ադրբեջանը, որի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր սահման եւ ավտորիտար կառավարման համակարգ, ռուսների համար ավելի արժեքավոր գործընկեր սկսեց նկատվել։ «Ողջ ամառվա ընթացքում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հույս ունեին, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի Լաչինի միջանցքի վերականգնման համար, ինչպես նաեւ Աղդամով ճանապարհի գործարկման համար՝ Ղարաբաղի պաշարները համալրելու համար։ Եւ Միշելը, եւ Բլինքենը ազդակներ էին հղում Ալիեւին, որ ուժի կիրառումն անընդունելի է։ Սեպտեմբերի 18-ին երկու ճանապարհներով երկու մարդասիրական բեռներ հասան Ղարաբաղ, իսկ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված հարձակումը՝ Ղարաբաղի վրա անակնկալի բերեց շատ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ամեն ինչ ավելի հասկանալի դարձավ, երբ ռուս խաղաղապահները քարացան եւ թույլ տվեցին, որ հարձակումն իրագործվի։ Տպավորությունն այնպիսին էր, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ որոշակի գործարք կար, եւ այդ տպավորությունն ավելի ուժգնացավ, երբ ռուսական կողմը կատարվածի պատասխանատվությունը դրեց ոչ թե Ադրբեջանի վրա, այլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա արեւմտամետ միտումների»։
Կարծիքներ