Խաղաղությունը վտանգված է. Երևանում երդվում են, Բաքվում՝ սպառնում

Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ՝ արձագանքելով Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ մամուլի ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին:
Բաքվում նշել են, որ երբ «Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»:
«Ադրբեջանը կշարունակի խաղաղ ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը»,-նշված է հայտարարության մեջ:
Ուշագրավ է, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է «խաղաղություն» կորզել Ադրբեջանից՝ հայտարարելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջապես համաձայնեցված է և ինքը պատրաստ է դրա ներքո դնել իր ստորագրությունը:
Նա նաև կոչ է արել Ալիևին խորհրդակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման կապակցությամբ:
Մինչդեռ Ալիևյան վարչակազմը ոչ միայն ձգձգում է գործընթացը, այլ վերջին օրերին պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ, նաև շարունակում վերահնչեցրել Երևանի նկատմամբ ունեցած պահանջները, այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը և համաձայնել ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական լուծարմանը:
Կարծիքներ