Ուզբեկներին կոչ են արել չծառայել ՌԴ բանակում. քաղաքական մեծ աղմուկ է
Ուզբեկստանում «Միլիյ Թիկլանիշ» կուսակցության առաջնորդ Ալիշեր Կադիրովը Կենտրոնական Ասիայի երկրներին կոչ է արել աջակցել ռուս քաղաքական գործիչների գաղափարներին՝ խստացնելու օտարերկրացիների համար Ռուսաստան մուտքի և մնալու կանոնները։
Նա նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմ սահմանելուն, հայտնում է Podrobno.uz-ը։
Ուզբեկ քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ռուսաստանի ԼԴԿ-ի նախագահ Լեոնիդ Սլուցկու հայտարարությունը «Միգրանտների օրենսգիրք» ստեղծելու մասին։
Իսկ մեկ այլ ռուս պատգամավոր Սերգեյ Միրոնովը խոսել է Ուզբեկստանի քաղաքացիների համար վիզաների ներդրման մասին։ Վերջինս այդպես է արձագանքել Կազանում Ուզբեկստանի գլխավոր հյուպատոսության՝ Ուզբեկստանի քաղաքացիներին ռուսական բանակում չծառայելու կոչին։
Կադիրովի խոսքով՝ տարածաշրջանի երկրները պետք է աջակցեն ռուս քաղաքական գործիչների նախաձեռնություններին։ Նա նշում է, որ առաջարկվող վերահսկողության խստացումը միայն ձեռնտու կլինի։
Նա կարծում է, որ փոխադարձ վիզային ռեժիմի ներդրումը կարևոր քայլ է «Ռուսաստանում սպասվող անկայունության» ֆոնին, ինչը, նրա կարծիքով, կարող է հանգեցնել Ուզբեկստան եկող վերաբնակիչների թվի զգալի աճի։ Նրա խոսքով՝ Ուզբեկստանի բոլոր քաղաքացիները պետք է իմանան և հարգեն իրենց մայրենի լեզուն, մշակույթը և արժեքները։
Կարծիքներ