Սաուդյան Արաբիային սպառնում են նոր հարձակումներով

Սաուդյան Արաբիային սպառնում են նոր հարձակումներով

Եմենյան «Անսար Ալլահ» շարժումը, որը ստանձնել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակման պատասխանատվությունը, սպառնացել է կրկին հարձակում գործել սաուդական նավթային օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստակայանը։ «Մենք նախազգուշացնում ենք ընկերություններին եւ արտասահմանցիներին առ այն, որ օբյեկտներում, որոնք մեր հարձակումների թիրախում են հայտնվել, վտանգավոր են, քանի որ միշտ մենք կարող ենք ցանկացած պահի կրկնել այդ հարձակումը»,- ասել են ապստամբները, հավելելով, որ սաուդական կողմը պետք է դադարեցնի Եմենում իր ռազմարշավը։