Որոնք են ամենից վտանգավոր ալկոհոլային խմիչքները 

Որոնք են ամենից վտանգավոր ալկոհոլային խմիչքները 

Գիտնականները ներկայացրել են, թե որոնք են ամենից վտանգավոր ալկոհոլային խմիչքները։ Համաձայն նրանց, ամենից վտանգավոր ալկոհոլային ըմպելիքներից մեկը մեթիլ սպիրտն է, որը խմելիս կարող է հանգեցնել մարդու կուրացման։ Վտանգավոր են նաեւ օղին, հատկապես եթե այն գործարանային արտադրության չէ, ինչպես նաեւ՝ բարդ կոկտեյլները, որոնք մի քանի ալկոհոլային խմիչքների խառնուրդ են հանդիսանում։ Դրանք կարող են հանգեցնել լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի ախտահարման։ Գարեջուրն էլ պարզվում է, որ կարող է վտանգավոր լինել, եթե չափից դուրս է օգտագործվում։

Գարեջուրն օրինակ բերում է քաշի ավելացման։ Կարող է նույնիսկ ախտահարել սիրտը, եթե օգտագործվում է չափից դուրս շատ։ Պարզապես ազդեցությունը դանդաղ է ու ժամանակի ընթացքում է լինում, նշում են մասնագետները։ Կան դեպքեր, երբ գարեջրի չափից դուրս շատ օգտագործումը հանգեցրել է անպտղության։ Այն նաեւ կարող է առաջացնել կախվածություն, ու որքան էլ որ գարեջուրն ընդունված է թեթեւ խմիչք համարել, սակայն մասնագետները նշում են, որ պետք է օգտագործման մեջ պահպանել չափավորությունը։