Նիկոլ Փաշինյանը հայկական Նավալնին է․Սեմյոն Բաղդասարով

Նիկոլ Փաշինյանը հայկական Նավալնին է․Սեմյոն Բաղդասարով

Հեղինակային «Սմերշի» եթերում Սեմյոն Բաղդասարովը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հայկական Նավալին է։ «Եթե մի շատախոս չմո , պսևդո-դեմոկրատ գա իշխանության, նա ավելի վատ կանի, քան Փաշինյանը Հայաստանի համար»,-ասաց Բաղդասարովը՝ անդրադառալով Նիկոլ Փաշինյանի և թիմի իշխանության գալու նախապատմությանը։ Նա, փաստորեն, հերքեց Սերժ Սարգսյանին, որը ժխտում է, որ Նիկոլն իր պրոեկտն է, ասելով․«Ինչպե՞ս նա եկավ իշխանության։ Դեմագոգիայի ալիքի և որոշ ընկերների կողմից, այդ թվում իր իրավանախորդի կողմից իրավիճակի սխալ գնահատման, երբ ամեն ինչին մատների արանքով էր նայվում, գնահատվում էր, թե ամեն ինչ կառավարելի է ու ամեն ինչ նորմալ կլինի»։ Մինչդեռ, «նրանք ոջիլների նման տարածվեցին»։

Բաղդասարովը կրկին հիշեցնելով, թե ինչպես էր Բելառուսի նախագահը համոզում Սերժ Սարգսյանին վաճառել Արցախը 5 միլիարդի դիմաց, նկատեց՝ գոնե այն մեկն այնքան խիղճ ունեցավ հրաժարվելու, ինչը «այս մեկի մասին չես ասի»։ 

Հաղորդմանը մանակցող լրագրող Արմեն Գասպարյանը մեղադրեց Ռուսաստանի հայ համայնքի ինչ-որ շրջանակների՝ ասելով, որ երբ 2018 թ․ իրենք չէին կիսում համընդհանուր էյֆորիան, նամակներ էին ստացվում, «որ մենք ոչ մի բան չենք հասկանում, որ նա դեմոկրատ է, որ ոչ մի վատ չի լինի։ Հուսով եմ՝ հիմա բոլորը վայելեցին «Ֆեյսբուքի» նախարարի գործողությունները»։

Արմեն Գասպարյանը նշեց, որ ամենաշատը բարկացնում է Հայաստանում ապրող հայերի պասիվությունը, որոնք հանդուրժում են Փաշինյանին։ «Տարիներ կանցնեն, մինչև որ ինչ-որ բան հարաբերականորեն կվերականգնվի, միթե չեն հասկանում։ Այս մարդուն պետք է դատել։ Եվ ոչ միայն իրեն։ Մի առանձին երգ է խորհրդարանում նրա խմբակցությունը, որը արտահերթ չի հրավիրում»։

Գասպարյանի խոսքով՝ ռազմադատարանի որոշմանը պետք է հանձնել այն մարդկանց, որոնք պատասանատու էին ռազմական քարոզչության համար, հակահետախուզության համար,որոնք ոչինչ չեն արել»,-ասաց հայ լրագրողը։