Վլադիմիր Զելենսկին մեկնում է Ադրբեջան

Վլադիմիր Զելենսկին մեկնում է Ադրբեջան

Պաշտոնական այցով, այսօր Ադրբեջան կմեկնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Այցի ընթացքում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Ալի Ասադովի հետ։ Նախատեսվում է, որ կստորագրվեն երկկողմ մի քանի փաստաթղթեր։ Այցը երկօրյա է եւ կավարտվի դեկտեմբերի 17-ին։

Ուշագրավ է այն, որ շաբաթներ առաջ ուկրաինական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ նախապես նախատեսված է եղել Զելենսկու Կովկասյան տուրնեն, սակայն Հայաստանն ու Վրաստանը հանվել են այցի գրաֆիկից՝ Վրաստանում քաղաքական անկայուն իրադրության պատճառով։