Ալբանացին կնոջ հետ Ալբանիայից Սյունիք կարշավի

Սովետական շրջանում մի անեկդոտ կար, պատմում էին․ «Մարդամեկը «խաղում է» խանութի կողպեքի հետ։ Մի գյուղացի տեսնում, հարցնում է՝ ախպեր, ի՞նչ ես անում։ Սա թե՝ նվագում եմ։ Բա խի՞ ձայնը չի լսվում,- զարմանում է միամիտ գյուղացին։ Ձայնը հետո կլսվի, պատասխանում է կողպեքի վրա աշխատողը»։ Հիմա Փաշինյանն է։ Ալբանիայում «խաղում է», զարմացած հարցնում ենք՝ «ախպեր, ի՞նչ ես անում» ։
Երեկ ամբողջ մամուլը, օնլայն հարթակը հեղեղված էր նյութերով, հարցնողը մի գյուղացի չէր, ողջ ժողովուրդն էր հարցնում՝ Էրդողանի, Ալիևի հետ ի՞նչ էիր խոսում, ի՞նչ էիր որոշում, ինքը մեզ մեղմ տեղեկություն է տալիս, բայց մտքում մտածում է՝ ձայնը հետո կլսեք։ Ու որպեսզի Ալբանիայի հարցախեղդից պրծնի, վրա է հասնում կինը։
Իմանում ենք, որ ալբանացին կնոջ հետ կիրակի օրը Ալբանիայից Սյունիք կարշավի։ Կինը նաև մի այլ թեմայով երեկ շեղեց, կանդրադառնամ։ Արշավանքի պատճառը մեկը չէ։ Առաջինն այն է, որ կիրթ գործընկերների խորհրդով Սյունիք է գնում, որ «երկաթը տաք- տաք ծեծի»։
Քարտեզը գծել են՝ Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Կիրակի օրը՝ Տաթև, հետո էլ կարշավեն մյուս քաղաքներն ու շրջանները՝ «Կրթվելը նորաձև է» քաղաքական նպատակով։ Մյուս պատճառը ալբանացին ինքն է անեկդոտի հերոսի պես բացատրում, երբ հարցնում են՝ ի՞նչ ես անում։ Ասում է՝ նվագում եմ։ Գյուղացին էլ չի խորանում։ Այո, մենք էլ երեկ շատ խոսեցինք, քննարկեցինք, բայց երբ ասաց՝ նվագում եմ կամ հայտնի դարձավ՝ Սյունիք է գնում, կենտրոնացանք Սյունիք գնալու թեմայի վրա, մոռացանք Ալբանիան։ Շաբաթ ու կիրակի էլ կտարվենք Սյունիքի թեմայով ու այդպես անվերջ՝ թեմա թեմայի հետևից․․․
Ալբանիայում տեղի ունեցածի իրական ձայնը, նվագը հետո կլսենք։ Դուք միայն կարողանում եք համբերել, համբերեք։
Կարծիքներ