Մարդուն վիրավորում են, տարիներով դատարանում ռոլիկը ֆռռում ա, մի 7-8 անգամ նիստ են անում, խայտառակ են անում ամբողջ երկրով մեկ

Մարդուն վիրավորում են, տարիներով դատարանում ռոլիկը ֆռռում ա, մի 7-8 անգամ նիստ են անում, խայտառակ են անում ամբողջ երկրով մեկ

«Աշխատավարձն ու թոշակը էս մենք սկսել ենք իրարից չտարբերե՞լ։ Աշխատանքի դիմաց ինչքան ուզում եք՝ տվեք։ Մենք էսօր, երբ որ նախագծեր ենք ներկայացնում, ասում եք՝ բյուջեում փող չկա դատավոր պահելու։ Չհասկացա, բյուջեում փող չկա աշխատող դատավոր պահելու, չաշխատող դատավոր պահելու համար փող կա՞, էս ի՞նչ աճպարարություն է»,-այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստին վրդովված հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նրա զայրույթը վերաբերում էր արդարադատության նախարարության բերած՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծին, որին ինքը դեմ է։

Նա նշեց, որ իրենք հիմա նախագիծ են ներկայացնելու, որ պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված հայցերը քննվեն սեղմ ժամկետներում։ «Որովհետև մարդուն վիրավորում են, տարիներով դատարանում ռոլիկը ֆռռում ա, մի 7-8 անգամ նիստ են անում, խայտառակ են անում ամբողջ երկրով մեկ․․․ Հեսա գիտեմ՝ ինչ ա պատասխանելու կառավարությունը, ասելու ա՝ դա ենթադրում ա դատավորների լրացուցիչ ծանրաբեռնվածություն, բյուջեում փող չկա,նոր դատավոր․․․ տո, եղբայր, բյուջեում փող չկա աշխատող դատավոր պահելու համար, չաշխատող դատավորին անդարդ կյանքի լիազորագիր տալու համար բյուջեում փո՞ղ կա՝ 600 միլիոն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։