Մխիթարյանը հերթական հարցազրույցն է տվել սկանդալից հետո

 Մխիթարյանը հերթական հարցազրույցն է տվել սկանդալից հետո

Այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի ժամանակով 23։00-ին կայանալու է Իտալիայի սուպերգավաթի հանդիպումը։ Սուպերգավաթը, ինչպես հայտնի է, վիճարկելու են միլանյան երկու ակումբները՝ «Ինտերն» ու «Միլանը»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա խաղի մասին։

«Իհարկե գիտենք, որ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղալու, բայց մենք նույնպես ուժեղ ենք։ Իմ մարզավիճա՞կը։ Գիտե՞ք, եթե ես խաղում եմ, ապա դա նշանակում է, որ ունեմ բավականին լավ մարզավիճակ։ Ես արդեն 33 տարեկան եմ ու շարունակում եմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ թիմիս։ Թեպետ ես գիտեմ նաև, որ ֆուտբոլում ինձ քիչ ժամանակ է մնացել, ուստի ամեն ինչ անում են ցանկցած խաղից հաճույք ստանալու համար։ Իտալական ակումբներից ես խաղացել եմ նաև Ռոմայում, հիմա «Ինտեր» եմ տեղափոխվել ու ուզում եմ այս ակումբի հետ տիտղոսներ նվաճել»,- նշել է Մխիթարյանը։

«Ես հնարավորություն եմ ունեցել խաղալու շատ եզրափակիչներում ու պիտի ասեմ, որ առաջին անգամ եմ փաստորեն խաղալու «Միլանի» դեմ։ Բնականաբար պետք է հնարավորինս սառնասրտությամբ մոտենալ նմանատիպ հանդիպումներին։ Պիտի կենտրոնանաս ու փորձես խաղալ քո խաղը, սխալներ չի կարելի թույլ տալ։ Ես տարբեր թիմերի հետ արդեն 4 սուպերգավաթ եմ նվաճել։ Հուսով եմ , որ 5-րդ սուպերգավաթին հաջողվի տիրանալ արդեն «Ինտերի» հետ։

Մխիթարյանի շուրջ, հիշեցնենք, օրերս սկանդալ էր հասունացել։ Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը մասնակցել էր «Ինտերի» ակումբային հեռուստատեսության եթերին, որտեղ ֆուտբոլիստը  խոսել էր իր երկրի մասին։ Դրա ընթացքում Մխիթարյանը ցուցադրել էր Հայաստանի քարտեզի ուրվագծերով պատկեր, որում պատկերված էր նաև Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։