Լենա Նազարյանը բացահայտել է Աֆրիկան

Լենա Նազարյանը բացահայտել է Աֆրիկան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում «դատապարտող» հայտարարութուն է արել՝ պաշտոնյաների հորդորելով Հայաստանը այլևս վատ իմնաստով Աֆրիկյան պետությունների հետ չհամեմատել։ Ըստ Նազարյանի՝ դրանից պարզ է դառնում, որ հայերը չեն բացահայտել Աֆրիկան․

«Հանրային քննարկումներում դեռևս լսում եմ կարծրատիպային համեմատություններ աֆրիկյան պետությունների հետ կապված, երբ խոսում են վատ օրինակի ու հետադիմական փորձի մասին։ Ակնհայտ է, որ հայերը դեռ չեն բացահայտել Աֆրիկան իր լավ, վատ, բարդ, տարբեր ու յուրահատուկ կողմերով։ Էլ չասեմ, որ անցած տարվա հոկտեմբերից մինչև 2020 թվականը Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը, որի անդամ են աֆրիկյան գրեթե բոլոր պետությունները և նմանօրինակ համեմատությունները հատկապես պետական պաշտոն զբաղեցնողների կողմից ուղղակի կոռեկտ չեն ու վկայում են մեր հետադիմական լինելու մասին։ Ու, առհասարակ եկեք ձերբազատվենք մեզ բարեկամ ու գործընկեր երկրներին պիտակավորելուց ու հիշատակելուց միայն վատ իմաստով համեմատություններ անելիս։ Շատ գաղութային, խտրական մտածելակերպ է»,- գրել է Նազարյանը։