Ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաեւ քո կողմից. Արտակ Հովհաննիսյան

Ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաեւ քո կողմից. Արտակ Հովհաննիսյան

Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալբե'րտս, իմ հերոս որդի, այսօր ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաեւ քո կողմից։ Բայց, ի տարբերություն քո ձեռքով նվիրած ծաղիկների' իմ նվիրածը ուրախություն ու փայլ չհաղորդեցին  նրա  աչքերին...
Խոնարհվում եմ քո առաջ հերոսծին մայր, ուժեղ հայ կին ու իմ կյանքի ընկեր»։