«Հրապարակ». Սալոմե Զուրաբիշվիլին կստանա ավելի քան 50 տոկոս քվե. Բիձինա Իվանիշվիլի
Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի 28-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի հետ կապված գնահատականներ է տվել։ «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիրն ասել է՝ վստահ էր, որ իր կողմից աջակցություն վայելող Սալոմե Զուրաբիշվիլին կստանա ավելի քան 50 տոկոս քվե եւ կհաղթի առաջին փուլում՝ մեծ առավելությամբ, սակայն ընտրություններն այլ արդյունք ցույց տվեցին։ Զուրաբիշվիլին հավաքեց 38,64 տոկոս, իսկ նրա մրցակիցը՝ «Ազգային միասնական շարժում» կուսակցությունից առաջադրված Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոս։
«Ավելորդ ինքնավստահությունը պատճառն էր այն զարգացումների, որոնք տեղի ունեցան։ Թիմը վստահ էր իր ուժերի վրա եւ նույնիսկ մասնագիտական հետազոտություններ չէր անում եւ հիմնվում էր միայն կուսակցական ռեսուրսների վրա։ Դա ամոթալի բացթողում էր»,- ասել է Իվանիշվիլին։
Կարծիքներ