«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը ընտրություններից հետո բացել է տալու Դավիթաշենի բոլոր ընտրատեղամասերը

«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը  ընտրություններից հետո բացել է տալու Դավիթաշենի բոլոր ընտրատեղամասերը

Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը երեկ Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընտրություններից հետո բացել է տալու տարածքի բոլոր ընտրատեղամասերը՝ վերահաշվարկի համար։

Իր բոլոր վստահվածներին ցուցում է տրված հանգիստ հետեւել հատկապես ռեյտինգային թեկնածուների քվեաթերթիկների հաշվարկին, անաղմուկ ֆիքսել տվյալները, իսկ հետո, երբ կբացվեն տեղամասերը, ու կպարզվի, որ մեկ թեկնածուի թերթիկը դրվել է մյուսի թերթիկների մեջ, կհարուցվեն քրեական գործեր։