«Հրապարակ». Մեկ պաշտոն՝ շատ թեկնածուներ

«Հրապարակ». Մեկ պաշտոն՝ շատ թեկնածուներ

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։ Սերգեյ Խաչատրյանին իր օրերում խաղից հանելու համար Արսեն Թորոսյանը ցանկացել էր նշանակել Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի տնօրեն, սակայն չէր հաջողել, հիմա Խաչատրյանը բավականին լուրջ ու ռեալ մրցակից է նախարարի «մարդ» համարվող Հովակիմյանին։ Դո՞ւք կհաղթեք, թե՞ Խաչատրյանը՝ հարցրինք  տնօրենի ԺՊ պարոն Հովակիմյանին։ «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե ով կարող է հաղթել»։ Դե գիտեք՝ այն զինվորը զինվոր չէ, որը գեներալ չի ուզում դառնալ։

Ես համեստ եմ․ ժամանակը ցույց կտա՝ ով»։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների շանսերը։ «Ոչ մեկին չեմ ճանաչում»։ Որ չընտրվեք, շա՞տ կտխրեք։ «Որ չընտրվե՜մ… միակ տխրելու պատճառը կլինի այն, որ չորս ամիս գիշերները չքնելու, օր ու գիշեր այստեղ լինելու ու դրական փոփոխությունների արդյունքը կիսատ է մնալու»։ Քիչ-քիչ «գեներալ» եք դառնում։ «Հիվանդանոցը եւս վեց ամիս, նոր տնօրենի դեպքում, գտնվելու է ճանաչման, ինֆորմացիա հավաքելու փուլում, բայց էգոիստաբար ասեմ, որ կյանքս Նոր տարուց առաջ թեթեւանալու է՝ չընտրվելու դեպքում»։ Բայց անգործ եք մնալու։ «Ես երբեք անգործ չեմ մնա»։