«Հրապարակ». Թեժ է պայքարը Շենգավիթի ղեկավարի պաշտոնի համար
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է , որ իր հովանավորյալին դարձնի թաղապետ․ խոսքը ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանի մասին է, ով իր համակիրների միջոցով վերջին օրերին Ֆեյսբուքում ուղղակի տեռոր է անում գործող իշխանություններին։ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու, շենգավիթցի Տիգրան Մակարյանն իր էջում Ռազմիկի նկարի տակ գրել է․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ․ եթե թաղապետ նշանակվի այն թեկնածուն, որին որ չի ցանկանում տեսնել Շենգավիթ համայնքի բնակչությունը, ես դուրս եմ գալիս ցանկացած պայքարից, աջակցելուց, եւ իմ մասնակցությունը չի լինի ոչ մի պարագայում նոր ղեկավարի ներքո։
Եվ կսկսենք նոր պայքար ժողովրդի կողմից չընդունված նոր ղեկավարի դեմ»։ Թեկնածուն ծնվել է 1992 թվականին։ Հարցին, թե ինչ կենսագրություն ունի, ասացին՝ չի հասցրել աշխատել՝ սովորել-ավարտել է։
Կարծիքներ