Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում

Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությանը և գրել․

«Հստակ է հետևյալը՝

1. Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում,

2. Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին, 

3. Սասուն Խաչատրյանը մաքուր է,

4. Արթուր Վանեցյանը զանգել է դատավորին (ենթադրաբար՝ մի քանի անգամ),

5. Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել դատավորին Վանեցյանի զանգելուց և չի խոչընդոտել,

6. Հայաստանում կան ուժեր, որոնք ունակ են լսելու անգամ արտերկրում գտնվող Վարչապետին ու ԱԱԾ տնօրենին... Այդ ուժերը, ըստ ամենայնի, գործում են բջջային օպերատոր(ներ)ի միջոցով և (հավանաբար) սատարում են Քոչարյանին»։