Փաշինյանի ձեռքերով ԱՄՆ-ն կհարվածի ՀԱՊԿ-ին․ Stratfor

Փաշինյանի ձեռքերով ԱՄՆ-ն կհարվածի ՀԱՊԿ-ին․ Stratfor

Ամերիկյան Stratfor հանդեսը հրապարակել է հոդված այն մասին, որ Ռուսաստանին զսպելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2019 թվականին ձեռնարկելու քայլեր, որոնք կուժեղացնեն իր ազդեցությունը Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում։ Ամերիկյան վարչակազմի ուշադրության կենտրոնում կհայտնվեն առաջին հերթին Մոսկվայի ամենամոտ բարեկամները, որոնք անդամակցում են ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին։ Քանի որ Բելառուսին դժվար է պոկել Ռուսաստանից, հասկանալի պատճառներով, ապա ԱՄՆ-ն ակտիվացնելու է իր դիվանագիտական ջանքերը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում։ Սպիտակ տունն իր համար առաջնահերթ խնդիր է դրել սերտ հարաբերություններ մշակել Հայաստանի հետ։ Միացյալ Նահանգներում կարծում են, որ Ռուսաստանին մերձավոր դաշնակիցներից զրկելով հնարավոր կլինի թուլացնել վերջինիս դիրքերը եւ հասնել հաջողության։ Արեւմուտքում կարծում են, որ ՀԱՊԿ-ը թույլ կատույց է եւ պայմանագիրն ինքնին պետք է վերանայվի, այլապես ուշ կամ շուտ կազմակերպությունը կփլուզվի։ Ուշագրավ է այն, որ ՀԱՊԿ-ը դեռ երբեք ռազմական օժանդակցություն չի ցուցաբերել որեւէ պետության։ Նշենք, որ 2010-ին Ղրղզստանը դիմել է ներքին ռազմական բախումը կարգավորելու համար, սակայն մերժում է ստացել։ Հայաստանին էլ դաշնակիցներից եւ ոչ մեկը չի օգնում Ղարաբաղյան հարցում։ Նույնիսկ երբ ադրբեջանական դիվերսանտները հատել էին Հայաստանի պետական սահմանն ու ներթափանցել Տավուշի մարզ, միեւնույնն է աջակցություն չէր ցուցաբերվել։ Ավելին, ՀԱՊԿ հայաստանյան դաշնակիցներ Բելառուսը, Ռուսաստանը եւ Ղազախստանը զենք են վաճառում Ադրբեջանին, ում հետ Հայաստանը պատերազմում է։ Ու այս ամենն այն պատճառով, որ պայմանագիրը չի պարունակում կետ այն մասին, որը կարգելեր զենքի վաճատքը։ Մոսկվան էլ այս հարցում նախանձելի վիճակում չէ։ ՀԱՊԿ ոչ մի երկիր դեռ չի ճանաչել Ղրիմը որպես ռուսական։ Կերչյան նեղուցում տեղի ունեցած բախման ժամանակ էլ նրա դաշնակիցները կամ չեզոք հայտարարություններով էին հանդես գալիս, կամ լռում առհասարակ։ՀԱՊԿ-ից միայն Ռուսաստանն է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը։ Դոնբասի գործերում էլ միայն Մոսկվան է խրված։ Սիրիայում պատերազմ է վարում Ռուսաստանն արդեն երեք տարի՝ միայնակ։ Այդ ողջ ընթացքում միայն Հայաստանն է մեկ անգամ հումանիտար առաքելություն ուղարկել այնտեղ։ Սա այն դեպքում, երբ ամեն տարի ՀԱՊԿ-ում թանկարժեք զորավարժություններ են իրականացվում, ստեղծվել է միացյալ շտաբ, արագ արձագանքման հավաքական ուժեր, Հակաօդային եւ Հակահրթիռային միասնական համակարգեր, միասնական կապի եւ կառավարման համակարգ եւ այլն։ Այս ամենը կրիտիկական պահերին կարող է անօգուտ լինել, եթե կազմակերպության իրական մոնոլիտություն չձեւավորվի։ Մոսկվան էլ, ամենայն հավանականությամբ, միայն Տաջիկստանի վրա կարող է լինել վստահ, քանի որ այնտեղ զորակայան ունի եւ Բելառուսի վրա, որտեղ զորակայան չկա։ Երկու դեպքում էլ երկրի առաջին դեմքերը հասկանում են, թե ինչ ճակատագրի կարժանանան եթե ասենք Մոսկվայից հեռանան։ Պատմության օրինակներից են Քադաֆիի կամ Յանուկովիչի ճակատագրերը։ Կրեմլի ամենից անհուսալի դաշնակիցը Ղազախստանն է։ Այստեղ ԱՄՆ քաղաքացիների ելումուտի համար սահմանվել է միակողմանի առանց վիզային ռեժիմ, իսկ այբուբենն էլ կիրիլագրերից անցում է կատարվում լատինատառի։ Ամերիկյան բիզնեսը բավական ամուր կերպով հաստատվել է հետսովետական այս երկրում։ Աստանան զենք է գնում ամերիկացիներից, այնտեղ ուղարկում իր զինվորականներին՝ ուսանելու։ Իրականացվում են նաեւ համատեղ վարժանքներ։ Ղարղզստանն էլ առանձնապես հուսալի չէ։ Իսկ ահա Հայաստանը մինչեւ մինչեւ վերջին ժամանակներս համարվում էր Ռուսաստանի հուսալի դաշնակիցը, սակայն Հայաստանում այս տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը արագ կերպով օգտագործվեց ամերիկացիների կողմից, որոնք արագ գործուղեցին այնտեղ Ջոն Բոլթոնին, իրենց անվտանգության խորհրդականին։ Հայաստանի նոր ղեկավարությունը լսելով որ կարող է ամերիկյան սպառազինություններ գնել, հայտարարեց, որ կաշկանդված չէ եւ եթե լավ առաջարկ լինի ԱՄՆ-ից, կարելի է քննարկել։ Բացի այդ քրեական գործ է հարուցվել ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ «Գազպրոմի» տեղական դուստր ձեռնարկության վրա։ Ըստ ամենայնի, կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները լարված են այժմ։