Անի Զախարյանն իր վնասի իրական չափը գնահատում է ոչ պակաս, քան 60 մլն դրամ

Անի Զախարյանն իր վնասի իրական չափը գնահատում է ոչ պակաս, քան 60 մլն դրամ

ՀՆՔ Մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը ՀՀ վերաքննիչ դատարանի արդարացման դատավճռի հիմքով 2018թ.-ի օգոստոսին քաղաքացիական հայցով դիմել է ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից որպես նյութական և ոչնյութական վնասի հատուցում պահանջելով 5 մլն դրամ 2016-17թթ.-ի ընթացքում իր նկատմամբ քնչական մարմինների և Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի իրավասության դատարանի կողմից իրականացված ապօրինի քրեական հետապնդման և ապօրինի դատավճռի համար:

Զախարյանն իր վնասի իրական չափը գնահատում է ոչ պակաս, քան 60 մլն դրամ, սակայն հաշվի առնելով ՀՀ տնտեսական վիճակը և այն, որ կոնկրետ դատավորի սխալի համար պետության պատասխանատվություն կրելը սուբյեկտիվ է և օրենսդրական բաց, բավարարվել է սիմվոլիկ 5մլն դրամով: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին իրավասության ընդհանուր դատարանը հայցն ընդունել է վարույթ և այժմ քաղաքացիական գործը գտնվում է դատաքննության փուլում: