ՔԺՎ թեկնածուն խոստանում է գյուղատնտեսության «ռեսթարթ » ՝ կտավատի աճեցմամբ և 50 հազար աշխատատեղ
Հարցազրույց Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները ներառող թիվ 1 ընտրատարածքում ՀՔԺՎ կուսակցության ռեյտինգային թեկնածու Հայկ Սանոսյանի հետ
- Պարոն Սանոսյան, ԱԺ 4-րդ գումարման խորհրդարանում եղել եք Հանրապետական խմբակցությունից, իհարկե, ոչ կուսակցական՝ ներկայացնելով ջավախահայությանը։ Հիմա ՝ Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության կողմից եք առաջադրվել։ Ինչո՞ւ շատերի նման չընտրեցիք իշխող կուսակցությունը և ինչո՞ւ եք նորից ուզում դառնալ պատգամավոր։
-Ինչո՞ւ ոչ «Իմ քայլը»-ը․ կարծում եմ՝այստեղ թեկնածուների պակաս չկա, ավելին՝ տպավորություն է, որ ազգի կեսը հավաքված է իրենց ցուցակում (ծիծաղում է)։ Ինչո՞ւ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն․ ասեմ, որ սա այն քաղաքական ուժն է, որտեղ լավագույնս ներկայացված են Հայաստան-Սփյուռք, Հայաստան- Ջավախք փոխհարաբերությունների տեսլականներն ու բանաձևերը, և սա այն քաղաքական ուժն է, որը լավագույնս կարող է սպասարկել ջավախահայության, առհասարակ, վիրահայության խնդիրները։ Կոնկրետ անձիս հետ կապված, ասեմ, որ տարիներ ի վեր լինելով քաղաքական ասպարեզում և ներգրավված լինելով նաև հասարակական գործունեության մեջ, բնականաբար, մի օր պետք է համատեղեի այս երկուսը։ Եվ Աժ- ն սրա լավագույն միջոցն ու հարթակն է։ Ես էլ, դեռ երիտասարդ եմ՝ ընդամենը 47 տարեկան (նորից ծիծաղում է), ունեմ հնարավորություններ, որոնք պետք է ծառայեցնեմ պետականաշինության գործին։ Ասեմ, որ նախընտրական պլատֆորմը, որը կառավարության հետ սերտ և հետևողական աշխատելու դեպքում կարող է վերածվել ազգային պլատֆորմի, ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տուրիզմը և թեթև արդյունաբերությունը: Իսկ, որ հետևողական եմ լինելու այս հարցում, կվկայեն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են։
-Այնուամենայնիվ, նչո՞ւ որոշեցիք ընտրություններին մասնակցել ոչ նորից ՀՀԿ-ով, որը հիմա այլևս գայթակղիչ չէ։
-Չկա նման բան, պարզապես հայացքները չէին համընկնում արդեն շատ վաղուց․ ես տեսնում էի և բարձրաձայնում էի բոլոր այն կնճռոտ, ցավոտ խնդիրները, որոնց պատճառով Հայաստանը դատարկվում էր և որոնց հանրագումարն էլ բերեց հեղափոխության։ Եվ խնդիրներ, որոնց մասին կուսակցության ներսում երբեմն, և բավական՝ սուր արտահայտվել եմ։
-Ասում եք՝ հետևողական եմ լինելու ծրագրերումս, ինչո՞ւ նման հետևողականություն չեք դրսևորել նախորդ կառավարությունների հետ աշխատանքում։
-Նախ այնպես չէ, որ հետևողական չեմ եղել։ Ասեմ, որ տարիներ առաջ՝ Սահակաշվիլու իշխանության տարիներին արգելված էր Հայաստանից խաղողի մուտքը Վրաստան, և երբ հերթական վատ վիճակն էր ստեղծվել խաղողագործների համար և նրանց 10 հազար տոննա խաղողը մնացել էր սառնարաններում , Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններ ծավալացի, և մինչև հիմա հայաստանյան խաղողը հասանելի է վրացական շուկային։ Նաև 2009 -ին ,որքան ինձ հայտնի է, Հայաստանի բյուջեից խնդրեցի մոտ 100մլն․ դրամ հատկացնել այդ 100 մլն դրամով Ջավախքում վերակառուցվեցին մեծ 12 դպրոցներ, իսկ դրա հաջորդ տարին Վրաստանի կառավարությունը 40 դպրոց վերանորոգեց, ինչով ցույց տվեցին,որ իրենք ավելի շատ են հակված Ջավախքում կյանքը առողջացնելու, քան Հայաստանը ։ Ինչպես ցույց է տալիս փորձը՝ կարելի է քիչ-քիչ գումարներով ներդրումներ անել Ջավախքում։ Այդ իմ քայլից հետո, 2009 -ին ,որքան ինձ հայտնի է, Հայաստանի բյուջեից խնդրեցի մոտ 100մլն․ դրամ հատկացնել այդ 100 մլն դրամով Ջավախքում վերակառուցվեցին մեծ 12 դպրոցներ , իսկ դրա հաջորդ տարին Վրաստանի կառավարությունը 40 դպրոց վերանորոգեց, ինչով ցույց տվեցին,որ իրենք ավելի շատ են հակված Ջավախքում կյանքը առողջացնելու, քան Հայաստանը ։ Ինչպես ցույց է տալիս փորձը՝ կարելի է քիչ-քիչ գումարներով ներդրումներ անել Ջավախքում։ շուրջ 30 դպրոց ենք վերանորոգել։Ասեմ, որ կանեի շատ ավելին, բայց․․ լրագրող եք և պետք է իմանաք, որ այն ժամանակ ինչ անձանավորված հարաբերություններ էին։ Ձեր այդ հարցին պատասխանելով՝ կարող եմ ասել, որ շատ բան եմ փորձել անել, բայց մի բան առաջ տանելու համար, պետք է, որ պետական պաշտոնյաները, ինչու ոչ՝ կառավարության անդամները պետական մտածելակերպ ունենան: Ու սա, ըստ որում, միայն նախորդ կառավարություններին չի, որ վերաբերում է, այլ նախորդ գումարումների խորհրդարաններին, որոնցից վերջինը ցրելու օբյեկտիվ արտացոլանքն էլ դեկտեմբերի 9-ի ընտրություններն են։
Իսկ այսօր ես տեսնում եմ ն մոտիվացիա, կրեատիվ մտածողություն ու կարող եմ ասել, որ արագ «ստարտ»-ի դեպքում, իսկ դրա նախադրյալները կան, շատ կարճ ժամանակահատվածում կարելի է հասնել շոշափելի արդյունքների։ Մենք պետք է վարենք այնպիսի քաղաքականություն ,որպեսզի Հայաստանը ներկրող պետությունից դառնա արտահանող պետություն։ Եվ այս փոփոխությունների հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի գյուղատնտեսությունը։Հետհեղափոխական այս ժամանակահատածում արդեն իսկ ունենք առողջացման նշաններ ցույց տվող տնտեսություն, գյուղատնտեսությունԻմ գիտակցական կյանքի հիմնական հատվածում ակտիվ զբաղվել եմ բիզնեսով․ գյուղատնտեսությունն ու արդյունաբերություն: Գիտեք՝3 եղբայրներով Հայաստանում և Վրաստանում ունենալով խոշոր ձեռնարկություն և՛ գործատուն ենք, և՛ հարկատու։Տարեկան 300 հեկտար կտավատի մշակաբույս ենք ցանում։ Նաև առաջհահեթ եմ համարելու աբխազական երկաթուղու վերագործարկումը։
-Ձեր ծրագրում առանձին դրույթ կա քունջութի արդտադրության մասով։
-Քունջութի աճեցմամբ իմ ընտանքին զբաղվում է 2003-ից և մենք առաջիններից էինք, որ մեր հողում վերականգնեցին մեր պապերի ավանդույթները։ Կտավատ։Քչերը գիտեն, որ կար ժամանակ, երբ Հայաստանից կտավատը տոններով արտահանվում էր Ռուսատան, բայց այս մշակաբույսի ավանդույթը կտրվեց, երբ Ուլյանով- Լենինի հրամանով՝սկսեցին միայն հացահատիկ ցանել։ Ես այդ ոլորտը ոչ միայն բիզնեսի բերումով եմ ուսումնասիրել, այլև գիտական թեզ եմ պաշտպանում այս թեմայով: Վստահաբար կարող եմ ասել,որ աս մշակաբույսը շատ լավ կաճի մեր բնակլիմայական պայմաններում՝ լեռնային և սահմանամերձ գոտիներում և կզարգացնի ոչ միայն մեր գյուղատնտեսությունը, այլև՝ թեթև արդյունաբերությունը․գիտեք, որ բացի ձիթայուղը, բույսի ցողունները հատուկ տեխնոլոգիայով մշակվում են և հետագայում կարող են օգտագործվել ներքնակների արտադրության մեջ։ Եվ ասեմ, որ ամենաբարձրակարգ ներքնակներն աշխարհում հենց կտավատի շերտ են ունեն իրենց մեջ:
Ասեմ, որ կտավատը այսօր Հայաստանի համար լուրջ աշխատատեղ է, և իմ հաշվարկներով՝,եթե մենք միայն սկզբնական փուլում ցանենք 10 000 հեկտար, ապա այս ցիկլում կներգրավվի մոտ 50.000 մարդ։ Եվ առանց որևէ վարանման կարող եմ ասել, որ 50000 աշխատատեղի իմ այս շրագիրը հավակնոտ է, բայց իրականանալի ու կայուն աշխատատեղեր է ապահովելու Հայաստանում։ Ասեմ, որ ծրագրի իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու կառավարության միջամտությունը՝Չինաստանից, Բելառուսից գյուղտեխնիկա ներմուծելու հարցում։
-Համայնքի համար, որտեղ առաջադրվել եք, ի՞նչ ծրագրեր ունեք։
-Համայնքում գործող Բուսաբանական այգուն ներդրումային խելացի ծրագիր է պետք, արդեն իսկ ունեմ մի հրաշալի ծրագիր, քննարկել եմ արաբ գործընկերներիս հետ: Ասեմ, որ արդեն իսկ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ՝ բուսաբանական այգու «ռեսթարթի- վերաբերյալ։ Մտածում ենք զբոսայգին վերածել ակտիվ տուրիստական և ժամանցի գոտու: Բայց ժամանակից առաջ չընկնենք, ամեն ինչ հերթով։ Այս ամենը ես մանրամասն ներկայացրել եմ համայնքի բնակիչներին և այս ամենը անելու եմ՝ անկախ նրանից կլինե՞մ 7-րդ գումարման խորհրդարանում, թե ոչ։
Կարծիքներ