Մոսկվայում հայ քրեական հետախույզներին են ներկայացել 4 հետախուզվող եւ տեղափոխվել Հայաստան

Մոսկվայում հայ քրեական հետախույզներին են ներկայացել 4 հետախուզվող եւ տեղափոխվել Հայաստան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչություների, Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել եւ նոյեմբերի 22-ի, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. ծնված Հովհաննես Բ.-ն, որը 2011 թ. հոկտեմբերի 1-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել եւ նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1995 թ. ծնված Արամայիս Հ.-ն, որը 2017-ի օգոստոսի 29-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Նաիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել է եւ նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1995 թ. ծնված Դերենիկ Մ.-ն, որը 2017թ. մարտի 3-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչության, Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել է եւ նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1995 թ. ծնված Արթուր Ն-ն, որը 2016 թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: