ՀՀ-ում 3 միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

ՀՀ-ում 3 միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է Մարտունի քաղաքի 190 ամյակին, նա ելույթով հանդես եկավ` նախ շնորհավորելով մարտունեցիներին քաղաքի տոնի առթիվ։ Այնուհետև բեմահարթակ բարձրացավ վերջերս աշխարհի չեմպիոն դարձած Սիմոն Մարտիրոսյանը, դա նկատեց Փաշինյանը, ողջունեց նրան եւ նշեց` Մարտիրոսյանը Մարտունու թոռ է։

Վարչապետը նաեւ անդրադարձավ այն քննադատություններին, թե ասում են` Հայաստանում 3 միլիոն վարչապետ, պատգամավոր, նախարար կա, բայց դա լավ է։ Նրա խոսքով` հեղափոխությունը կայացավ նրա շնորհիվ, որ յուրաքանչյուրն իր վրա պատասխանատվություն վերցրեց։

Մանրամասները` տեսանյութում։

Աննա Պապիկյան