«Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացու ինքնությունը հայտնի է․ նա 25 տարեկան է

«Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացու ինքնությունը հայտնի է․ նա 25 տարեկան է

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հաստատել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը, միջադեպի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ներկայացուցչության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ մահացածի ինքնությունը հայտնի է, նա 1993թ. ծնված Ա.Գ. Եփրեմյանն է:

Դեսպանատնից հայտնել են, որ շարունակվում են ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքների ու պատճառների բացահայտմանն ուղղված քննչական գործողությունները, և իրենք մշտական կապի մեջ են գտնվում ՌԴ համապատասխան մարմինների հետ: