Հայտարարագիրս ԿԸՀ ներկայացրել եմ նոյեմբերի 24-ին, եթե այն իրենց համակարգչի վրա չի բացվել, իմ մեղքը չէ. Փաշինյան (լուսանկար)

Հայտարարագիրս ԿԸՀ ներկայացրել եմ նոյեմբերի 24-ին, եթե այն իրենց համակարգչի վրա չի բացվել, իմ մեղքը չէ. Փաշինյան (լուսանկար)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագիրը:

«Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։Իհարկե, նման պնդումը իրականության հետ որեւէ կապ չունի։

Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ։

Ստորեւ ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռեւս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում»։